Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի լայնածավալ արշավը նոր փուլ է մտնում, սակայն ուշագրավ հանգամանքով․ այն օրենսդրական փաթեթը, որը պետք է քննարկվեր Ազգային ժողովում, հոկտեմբերի 1-ին անսպասելիորեն երկու ամսով հետաձգվեց։

Խոսքը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում, ինչպես նաև մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող փաթեթի մասին է։

Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել էր, որ փոփոխությունները վերաբերում են վեց օրենքների և օրենսգրքերի։ Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ նպատակը ընտանեկան բռնության դեպքերի քննությունը առավել զոհակենտրոն դարձնելն է, պաշտպանության միջոցների շարունակականությունն ապահովելը և ավելի մեղմ համարվող դեպքերում քրեական հետապնդում չիրականացնելու հնարավորությունը վերանայելը։

Սակայն հենց ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը՝ հոկտեմբերի 1-ին, խորհրդարանական քննարկումը տեղի չունեցավ։

Երեկ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկեց փաթեթի քննարկումը հետաձգել երկու ամսով՝ պատճառաբանելով, որ նախագիծը մեծածավալ է, իսկ հեղինակները նոր առաջարկություններ են ստացել և լրացուցիչ ժամանակի կարիք ունեն՝ դրանք քննարկելու ու փաստաթուղթը լրամշակելու համար։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ հայտարարեց, որ փաթեթի քննարկումը հետաձգվում է երկու ամսով։

Այսինքն՝ այն պահին, երբ իշխանությունը բարձրաձայնում է ընտանեկան բռնության դեմ «զրո հանդուրժողականության» անհրաժեշտության մասին, օրենսդրական հիմնական փաթեթը դեռ վերջնական տեսքի չի բերվել, և խորհրդարանում դրա քննարկումը ևս երկու ամիս հետաձգվում է։

Նախագծի շուրջ իշխանության ներկայացրած հիմնավորումներից մեկն այն է, որ պետության մոտեցումը պետք է փոխվի՝ ընտանեկան բռնության դեպքերը դիտարկելով ոչ միայն որպես ընտանիքի ներսում տեղի ունեցող խնդիր, այլ որպես իրավական պաշտպանության պահանջ ունեցող դեպքեր։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեռ սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Աննա Հակոբյանի սկսած արշավի շրջանակում մշակված փաթեթը նպատակ ունի կանխել բռնությունը, արդյունավետ քննություն իրականացնել արդեն տեղի ունեցած դեպքերի ժամանակ և հասարակության մեջ ձևավորել զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ։

Փաթեթը, մասնավորապես, փոփոխություններ է նախատեսում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, «Ոստիկանության մասին» օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և ընտանեկան բռնության վերաբերյալ գործող օրենսդրությունում։ Կառավարության պաշտոնական փաստաթղթում նշված է, որ փաթեթը ներառում է մի քանի առանձին օրենսդրական նախագծեր։

Նախաձեռնության շրջանակում իշխանությունը շեշտադրում է նաև «SAFE YOU» համակարգը, որը հնարավորություն է տալիս բռնության ենթարկված անձին ահազանգել իրավապահներին։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հավելվածը ոստիկանությունում գործարկվել է դեռևս 2025 թվականի հունիսից և միացված է ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգին։

Ուշագրավն այն է, որ օրենսդրական փաթեթի հեղինակները հենց վերջին օրերին ևս մեկ անգամ հրավիրել էին շահագրգիռ կողմերին քննարկման։ Սեպտեմբերի 28-ի աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, նախարարությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ հեղինակները կոչ էին արել ներկայացնել առաջարկություններ։

Երկու օր անց արդեն որոշվեց փաթեթի խորհրդարանական քննարկումը երկու ամսով հետաձգել։Սա նշանակում է, որ առաջիկա երկու ամիսներին փաստաթուղթը պետք է ենթարկվի լրացուցիչ քննարկումների և փոփոխությունների, որից հետո այն կրկին կմտնի հանձնաժողովի օրակարգ։

Եվ ամենաուշագրավը․ Աննա Հակոբյանը զուգահեռաբար ստորագրահավաք է սկսել։

Մինչ խորհրդարանում օրենսդրական փաթեթի քննարկումը կանգ է առել, Աննա Հակոբյանը հանրային աջակցություն հավաքելու գործընթաց է սկսել։

Նա հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ ընտանեկան բռնության դեմ «խիստ և արդյունավետ գործիքակազմ» նախատեսող օրենսդրական նախագծերի ընդունման համար ստորագրահավաք է նախաձեռնում և քաղաքացիներին հրավիրել է մասնակցել ստորագրահավաքին Հայաստանի տարբեր մարզերում։

Առաջին միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Արմավիրում՝ ժամը 14։00-ից 18։00-ն։ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև ստորագրահավաքի ժամանակացույցը։

Այսպիսով, ստացվում է բավական ուշագրավ պատկեր․

խորհրդարանում՝ երկու ամիս դադար, իսկ հանրային դաշտում՝ ստորագրահավաք։

Մի կողմից՝ իշխանությունը պնդում է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք է դառնա պետական քաղաքականության կարևոր ուղղություն, մյուս կողմից՝ այդ քաղաքականության օրենսդրական հիմքը դեռ լրամշակման փուլում է։

Հատկանշական է նաև, որ հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն երեկ ևս հայտարարել է, որ պայքարը չի սահմանափակվում մեկ օրով և պետք է իրականացվի տարվա բոլոր 365 օրերին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 483 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am