«Ֆրանսիայից գնված զենքերով կկարողանանք օդը լրիվ փակ պահել»,- հարցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, ըստ որի, Ֆրանսիան Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցներ է տրամադրելու։
Իհարկե՝ Սամվել Բաբայանը չգիտի՝ ինչ սերնդի զենք, է, բայց արդեն իր դիրքորոշումն ունի, որ Հայաստանի օդն ամբողջությամբ պաշտպանված կլինի։
Արցախի ՊԲ նախկին հրամանատարի այս խոսքերը հիշեցնում են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատերազմից երեք ամիս առաջ։ Ասում էր․ «Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին։ Այսօր ուզում եմ վստահ հայտարարել, այսօր ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ»։
2020 թվականի օգոստոսի 7-ին՝ պատերազմից 1,5 ամիս առաջ, Արայիկ Հարությունյանը պարգևատրեց Արցախի զորամասերից մեկի ՀՕՊ ստորաբաժանման մի խումբ զինծառայողների: Այդ մասին տեսանյութ տեղադրեց ֆեյսբուքյան էջում՝ գրելով․ «Մեր երկինքը պաշտպանված է՝ առավել, քան երբևէ»։
Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք, կարծում ենք, չկա։
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը