Մենք անցնում ենք 30-ամյա պաշարված ամրոցի ռեժիմից բաց, խաղաղ, փոխշահավետ համագործակցության ռեժիմին, մենք այդ պատրաստակամությունն ենք հայտնում համայն աշխարհին. լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Հայ-ադրբեջանական 30-ամյա ամենօրյա տաք կամ սառը պատերազմն այս պահին ավարտվել է», - ասաց նա։
Իսկ թե ինչո՞ւ է թշնամին ՀՀ սուվերեն տարածքում՝ ասաց, որ այո՛, կան խնդիրներ, որոնք պետք է առօրյա ռեժիմով լուծել։ «Դա նաև ներկայությունն է թշնամու, խաղաղության պայմանագրի բովանդակությունն է, որը պետք է համաձայնեցվի երկու երկրների միջև, փոխադարձ պայմանավորվածություններն ու բոնուսները, որը կարող է լինել», - ասաց նա։
Ըստ Արսենյանի՝ 30 տարի ապարդյուն է անցել հայկական քաղաքական, տնտեսական, ինտելեկտուալ միտքը։ «Դրա արդյունքը մենք արձանագրեցինք, որպես ազգային իղձերի աղետ։ Հիմա մենք պետք է կարողանանք հասկանալ, որ պետական իղձերը դնենք ռելսերի վրա», - ասաց նա։
Արսենյանը հայտարարեց. «Ես խոսել ու շարունակելու եմ խոսել խաղաղությունից, որովհետև խաղաղությունը մեր ամենամեծ ռեսուրսն է։ Խաղաղության պարագայում հայ հասարակությունն անցնում է մի կենսագործունեության ռեժիմի, որը միայն օգտակար է մեզ», - նշեց նա։
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը