5 տարին քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ դա անել

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդեն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է, եւ Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրավունքները Հայաստանի վրա։ Փաշինյանն ընտրեց անպատասխանատու քաղաքականությունը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձեւով տասնյակ տարիներով զինվում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարվում։ Կապ չունի՝ սիրում ենք, թե չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկիր է, առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Փափազյանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ Փաշինյանն է խոսում Ադրբեջանի կողմից հարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դեմ խոսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցության փոխօգնության պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմական կոնտեքստի մեջ, Արցախի հայաթափման քաղաքականության հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պետք է լավ հասկանա ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նույն սփյուռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնություններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը։

Փափազյանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մեջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պետք է պրագմատիկ լինել, պետք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրություններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այնինչ 5 տարվա ընթացքում Փաշինյանը միայն սխալ որոշումներ է կայացրել։

«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելել՝ անհասկանալի է, որովհետեւ ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականությամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտրել որոշումներ՝ Փաշինյանի կողմից արված, որ ասեմ՝ լավ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ մեր վարչապետ Փաշինյանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին»,- հարցնում է Փափազյանը։

Փաշինյանի՝ բացահայտ գործող եւ թաքնված քարոզիչներն աշխատում են այն ուղղությամբ, որ Հայաստանին օգնության կգա Արեւմուտքը՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արեւմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական եւ այլն։ Դա կարեւոր է, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Եվրոպան զորք կուղարկի Հայաստան, եթե Ադրբեջանը հարձակվի։ Զենքի հավասարակշռությունը խիստ խախտված է, ու եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը հողի վրա դաշնակից պետք է ունենա։

«Դաշնակից ուներ Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինյանը եկավ ու հաստատեց հակառուս իշխանություն Հայաստանում։ Ճիշտ հասկացեք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պետք է պրագմատիզմ ունենա, թե որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգությունն ապահովել։ Փաստորեն, իր քաղաքականությամբ 5 տարվա մեջ տեսանք հետեւանքները»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել Ինչո՞վ է առաջնորդվել Երևանը Արցախում բռնված սիրիացի վարձկաններին փոխանցելիս Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. 30-ամյա մասնակիցը մահացել է Քարաթափում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Թե ինչու է Հայոց Եկեղեցին հաղթած. Մելիքյան Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով Մարտունիում պայթյուն է տեղի ունեցել բնակարաններից մեկում Թրամփը հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ի հետ «լուրջ բանակցություններ» է վարում Աբովյան-Արզնի ճանապարհին բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր Եթե պատերազմ սկսվի, այն կլինի տարածաշրջանային. Խամենեի Հայր Հովհաննեսը «Իզմիրլյան» ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը մասնակցել է հիվանդասենյակից ՊՆ-ն նախարարն ու ԳՇ պետը փորձել են ճնշումներ գործադրել գնդերեցների վրա․ Տեր Պսակ 5 տարի 2 ամիս 3 օր մեռած էի, հունվարի 14-ին բացվեցին աչքերս, որ տեսնեմ մարդկանց, որոնք ինձ թաղել էին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am