«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը։ Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել։ ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի եւ Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները եւ առաջիկա բրյուսելյան այցի զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում։
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները»:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը