Վտանգավոր ենթաշերտեր. ո՞ւմ է ձեռնտու արցախցիների պառակտումը

«Փաստ» օրաթերթը գրում է. Անկասկած, շատերն են երեկ հետևել Արցախի ներկայացուցչության տարածքում ծավալված դեպքերին, այդ թվում՝ քաշքշուկներին, մի խումբ անձանց՝ շենք ներխուժելուն, ոստիկանական և անվտանգության ուժերի՝ այսուայնկողմ շարժվելուն և զուգահեռ անցուդարձին: Սկզբունքորեն. ի՞նչ էին պահանջում, ի՞նչ պահանջներ, հարցեր, խնդիրներ էին դնում այնտեղ հավաքված տասնյակ ու տասնյակ արցախցիները Արցախի վտարանդի իշխանությունների, նախագահ Սամվել Շահրամանյանի առաջ: Վստահ ենք, որ նույնիսկ օնլայն այդ ամբողջ ընթացքին հետևածները կդժվարանան միանգամից ասել, թե որոնք էին բողոքավորների կոնկրետ պահանջները: Օրինակ՝ հնչում էր մարդկանց բնակարաններով, ապրելու տեղով ապահովելու պահանջ, կային այդ «բողոքի ակցիային» ակտիվ մասնակցողներ, որ պնդում էին, թե այսքան ժամանակ դեռ մեքենաների մեջ են գիշերներն անցկացնում, բայց միաժամանակ նույն մարդը, օրինակ՝ շնորհակալություն էր հայտնում...

Հայաստանի իշխանությունից: Եվ դա եզակի տարօրինակ դրսևորումը չէր երեկվա այդ ամբողջ անցուդարձում, քաշքշոցում: Այդ ամենը տպավորություն էր ստեղծում, որ գործ ունենք ոչ թե բողոքի հախուռն կամ ինքնաբուխ դրսևորման հետ, այլ որոշակիորեն ուղղորդված գործողության, որը կարող էր հետապնդել միանգամից մի քանի զուգահեռ նպատակ: Ըստ որում, ընդգծենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ և տարածքում երեկ կատարվածի ուղղորդված լինելու տպավորություն, դատելով սոցցանցերում եղած բազմաթիվ գրառումներից, ստացել էինք ոչ միայն մենք, այլ շատերը: Ավելին, հնչում էին կոնկրետ «պատվիրատուների» անուններ, ինչից մենք ձեռնպահ կմնանք, չնայած չափազանց հստակ էին երևում որոշ ուժերի ու անհատների ականջները: Ձեռնպահ կմնանք առայժմ: Հիմա փորձենք հընթացս ծանրութեթև անել իրողություններն ու փաստերը: Սկսենք նրանից, որ բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար արցախցիներ արդեն առնվազն 20 օր է, ինչ ապաստանել են Հայաստանի Հանրապետության տարածքում, տարբեր մարզերում, քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն, ի դեպ, տարբեր երկրներից տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ (կամ հատկացումների խոստումներ) է ստանում հենց բռնագաղթված արցախցիների խնդիրները լուծելու համար: Մինչդեռ (սա էլ է անհրաժեշտ ընդգծել), բոլորս ենք տեսնում, որ արցախցիներից շատշատերի բնակարանային, սոցիալական, կենցաղային հարցերի լուծմամբ առավելապես զբաղվում են առանձին անհատներ, կամավորականներ, պարզապես բարի մարդիկ:

Կառավարությունը միայն խոսում է միանվագ հատկացումներից ու դրանով իր գործը կատարված համարում, այդ դրամական հատկացումների մասին էլ այնպես են խոսում, որ կարելի է կարծել, թե իրենց ապուպապերի սնդուկներից հանած ոսկիներից են բաշխել, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցներից են հատկացնում: Լավ, ինչո՞ւ հենց հոկտեմբերի 20-ին այդ բողոքը կուտակվեց ու արտահայտվեց: Այ, սա իսկապես հետաքրքիր հարց է: Բայց այդ հարցի հետաքրքրությունը նկատելու համար արժե մի փոքր «հետ գնալ»: Տեսեք, Սամվել Շահրամանյանը՝ Արցախի վտարանդի նախագահը, արդեն առնվազն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում է: Որևէ մեկը հանդիպե՞լ է հաղորդագրության, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին, նրա հետ քննարկել է, օրինակ՝ բռնագաղթի ենթարկված արցախցիներին ցուցաբերվող աջակցության համակարգման ու այդ աշխատանքների արդյունավետության հետ կապված հարցեր:

Կարճ ասած՝ ինչպես Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել կամ գոնե որևէ խոսք նրան չէր ուղղել՝ իր ստեղծած աղետային վիճակի վերջին արարում Արցախի ղեկավարությունն ստանձնելու հետ կապված, այնպես էլ շարունակել է նրան վերաբերվել: Երկրորդ. Սամվել Շահրամանյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, մոտ երկու շաբաթ սպասում էր, որ Փաշինյանն իրեն կընդունի, այդպես էլ «սպասող մնալուց հետո», հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ հերքելու համար ինչպես իրեն, այնպես էլ Արցախի կառավարությանն ուղղված տարբեր մեղադրանքները: Դա երևի թե Սամվել Շահրամանյանի տակտիկական սխալն էր, քանզի, եթե կար ասելիք, ապա արդե՛ն պետք է ասված լիներ, իսկ եթե հրապարակային խոսքով պիտի դիմեր, ապա դա առանց նախազդի (անոնսի) պիտի աներ: Եվ ահա, հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունենում այդ «հախուռն» բողոքի դրսևորումը:

Մանրամասներին դեռ հարկ կլինի անդրադառնալ, դրանք չափազանց շատ հարցականներ ու հասցեատերեր ունեն, նաև՝ վտանգավոր ենթաշերտեր: Պարզապես արձանագրենք, որ երեկվա դեպքերը հուշում են, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է նախ՝ պառակտել արցախցիներին, այսինքն, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար», երկրորդ՝ առկա օբյեկտիվ դժգոհությունն ու ցասումն ուղղորդել դեպի Արցախի մի քանի «օրանոց» նախագահը, նրան հանրային ընկալման մեջ գամել որպես «թիվ 1 մեղավոր», ինչին արդեն մոտ 1 ամիս լծված է փաշինյանական քարոզչությունը, և Փաշինյանից հնարավորինս հեռու վանել մեղադրանքները: Բայց մի պահ պաղենք, կանգ առնենք ու հարցնենք. իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Իսկ դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա այս տարվա ապրիլից սկսած՝ ամիսն առնվազն մի երկու անգամ հայտարարում է. «Արցախն Ադրբեջանի մաս է, և՝ վերջ»: Իսկ աղետի վերնարարը սկսվել է հենց փաշինյանական այդ ուրացման հետևանքով ու դրանով պայմանավորված: Ու ստացվում է, որ հիմնական ու գլխավոր պատասխանատուին թողած՝ ինչ-որ խմբեր եկել ու անհող նախագահ Սամվել Շահրամանյանի՞ց են պատասխան պահանջում: Դա նորմա՞լ է: Ո՛չ: Իսկ առհասարակ, արցախցիների պառակտումը ձեռնտու է միայն հայության թշնամիներին: Հիշե՛ք, թե ինչպես Փաշինյանն ամրապնդեց իր «թավշյա» քանդարար իշխանությունը. առաջին հերթին՝ պառակտելով հասարակությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am