Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում քիչ առաջ ավարտվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի եւ մի խումբ արցախցիների հանդիպումը:
«Հիմնական հարցերին տրվել են պատասխաններ: Հարցերի մեծ մասը սոցիալական հարցերն էին՝ աշխատանքի հետ կապված, տեղավորման հետ կապված: Բոլոր հարցերին տրվել է պատասխան, ինչքան մեր լիազորությունը ներում է: Մենք պատրաստ ենք նաեւ ձեր հարցերը գույքագրենք ու ներկայացնենք համապատասխան տեղ: Ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված», - հանդիպումից հետո դիմելով դրսում ակցիա անող արցախցիներին՝ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ ներկայացուցչությունում արցախցիներին երկու սենյակ կտրամադրեն ու այն քաղաքացիները, որոնք ուզում են կամավորության սկզբունքով գույքագրել հարցերը, կունենան այդ հնարավորությունը։
Սամվել Շահրամանյանն ասաց, թե հարցեր կան, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել, քանի որ դա մեծ վտանգներ կարող է պարունակել. «Խնդրում եմ այսքանով բավարարվենք, մեր դռները բաց են, կփորձենք լուծել ձեր օրհասական հարցերը», - ասաց նա։
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը