Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: Oրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար:

Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել հաջորդ համայնքապետերի ընտրություններին, այս անգամ՝ շատ ավելի լուրջ: Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշված մարզերի պատգամավորներին ու ՔՊ ներկայացուցիչներին արդեն հորդորել են սթափ լինել, քարոզարշավն անել առանց մատերի արանքով նայելու, համայնքների բնակիչների հետ հաճախ հանդիպել, խոստումներ տալ, հակառակ դեպքում կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ:

Հավելենք, որ իշխանությունը պետք է նախապատրաստվի նաեւ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին: Բանն այն է, որ նշված օրը պետք է լինեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ: Թեժ օրեր են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

դիտվել է 385 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am