Տելեգրամ- ալիքները՝ գլխացավանք իշխանությունների համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական
հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու
անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող
իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին  տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ- ալիքներից՝ որպես այլընտրանքային  տեղեկատվության միջոց։

 Թերթի տեղեկություններով, հայաստանյան գործող իշխանությունների
համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»: Մեր աղբյուրների
փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր տարբերակներ են մտածում
վերահսկողություն սահմանել նաև ՀՀ-ում լայն տարածում ստացած
Տելեգրամալիքների վրա։

 Խնդիրն այն է, որ վերջին շրջանում քաղաքական դիսկուրսի ու քննադատության
հարթակը Ֆեյսբուքից ինչ-որ չափով տեղափոխվել է տելեգրամյան տիրույթ, իսկ
Տելեգրամ-ալիքները, որպես կանոն, հնարավոր չէ «բլոկել» ֆեյսբուքյան էջերի
նման, կամ ֆեյքային գրոհներ կազմակերպել։ Հատկապես վերջին հանգամանքը շատ է
տխրեցնում իշխանություններին, քանի որ ֆեյքային ինդուստրիան մինչ այժմ
լիարժեք աշխատեցնում են Ֆեյսբուքում։
 

 Մյուս կողմից՝ ըստ էության, չեն կարող արգելել երկրի ներսում
«Տելեգրամի» գործունեությունը, այնպես որ, հայաստանյան իշխանությունները
կանգնած են դիլեմայի առաջ՝ կա՛մ հանդուրժել ու հաշվի նստել առկա վիճակի
հետ, կա՛մ կտրուկ, «կացնային» միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու
նպատակով։ Սակայն մինչ այժմ որևէ «խելքը գլխին» բան դեռևս չեն կարողանում
մտածել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներին
մասնագետները ոչ մեկ անգամ հուշել են, որ անիմաստ ժամավաճառությամբ են
զբաղվում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 978 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am