Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք նշել, որ հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մեղմ ասած, հնարավոր չէ շատ ակտիվ համարել: Սակայն ուշագրավ է, որ ինը համայնքից հինգում մասնակցում է նոր ստեղծված քաղաքական ուժ: Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է: Կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։

Թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունում այս ընտրությունները համարում են յուրատեսակ քննություն՝ ապագա ավելի մասշտաբային ընտրություններից և ընդհանրապես քաղաքական «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ զուգահեռ ակտիվորեն զբաղված են տեղերում կուսակցական կառույցներ ստեղծելու և նոր կուսակցականների անդամագրման աշխատանքներով:

Մեր տեղեկություններով, նաև այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն է ստացել սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ է կապվում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վարդանյանը ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես վարչապետի թեկնածու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 468 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am