Փաշինյանի ապօրինությունների շղթան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պատկերացնո՞ւմ եք` նախկինները համարձակվեին մոտ 3 տարի թափուր թողնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի աթոռը, մեկը մյուսի ետեւից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեին` առանց մրցույթ անելու եւ ռեկտոր ընտրելու: Կամ` 3 տարի շարունակ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում` Իջեւանում, ընտրություն չանեին, իսկ քաղաքապետի ԺՊ նշանակվեր Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը կամ քավորի եղբայրը:

Ընտրություն չկազմակերպեին, քանի որ քավորի ռեյտինգը թույլ չի տալիս ընտրությունների միջոցով ընտրվել: Կամ` նախկին նախագահներից մեկը որոշեր ու ներքին կարգով լուծարեր Սահմանադրությամբ նախատեսված որեւէ մարմին, տվյալ դեպքում` Հանրային խորհուրդը, որն արդեն քանի ամիս է՝ նախագահ չունի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկին չի նշանակում: Եվ դա աներ այն պատճառով, որ ՀԽ-ում ընդդիմադիր հայացքներով մարդիկ են հավաքված, ու նրանց գործունեությունը կարող է մի փոքր բարդացնել իրենց կյանքը:

Պատկերացնո՞ւմ եք` նախկինների ժամանակ քրեական կեղծ գործ հարուցվեր դատական բարձր պաշտոնյայի նկատմամբ, նրան ապօրինաբար ազատեին աշխատանքից եւ նրա տեղը նշանակեին մեկին, ով իրավունք չունի այդտեղ աշխատելու, քանի որ օրենքով նախատեսված տարիքային շեմը վաղուց է հատել: Բայց տասնյակ օրինախախտումներով այդ անձին նշանակեին համակարգի ղեկավարի ԺՊ, եւ նա ԺՊ-ի կարգավիճակում ամիսներ, տարիներ շարունակ աշխատեր` ապօրինաբար: Եվ ոչ մեկը` ո՛չ ներսում, ո՛չ դրսում, չպահանջեր օրենքով շարժվել. կա՛մ ԲԴԽ նախկին նախագահին դատել եւ օրինական կարգով ազատել պաշտոնից` Ջհանգիրյանին նշանակելով, կա՛մ վերականգնել օրինականությունն ու արդարությունը: Այս բոլոր արարքներից գեթ մեկի դեպքում նախկիններին վաղուց ազգի թշնամի էինք հռչակել»:

դիտվել է 312 անգամ
Լրահոս
Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am