«Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Հրապարակը գրում է.  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր դեմքով չի մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, կլինեն թեկնածուներ, որոնց հայտարարությամբ աջակցություն կհայտնեն՝ երեկ ասաց դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Սակայն այս պահվածքն ընկալվում է այլ կերպ, թե դաշինքում կարծում են, որ ճիշտը «Հայաստան»-ով չառաջադրվելն է, որպեսզի չվանեն ընտրողներին, որոնք հատկապես ՏԻՄ ընտրություններում առաջնորդվում են ծանոթ-բարեկամ-հարեւան սկզբունքով, իսկ «Հայաստան» դաշինքն ասոցացվում է իշխանությունների թիվ մեկ թշնամի Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նրանց դեմ կրկին չագուճի հակաքարոզ կիրականացվեր։


Արդյունքում` Գորիսում Առուշ Առուշանյանն առաջադրվելու է «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքով, Գյումրիում Կարապետ Պողոսյանը՝ «Թասիբով Գյումրի» կուսակցությամբ: Նազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իսկապես դաշինքով առաջադրումներ չեն լինի, իրենք հայտարարություններով կաջակցեն այս կամ այն թեկնածուին, սակայն չհամաձայնեց, թե խնդիրը ՀՀ երկրորդ նախագահն է։ Ասաց, որ տարածքային կառույցներում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում կառույցների անդամներն առաջարկել են չքաղաքականացնել ՏԻՄ ընտրությունները, որի ժամանակ «տոհմացեղային» կապերն են գործում:

 

դիտվել է 359 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am