«Դեսանտ»՝ անտառում. Ռոմանոս Պետրոսյանը պատերազմ է հայտարարել

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում ապօրինի անտառահատումների դեմ պայքարը հոլիվուդյան մարտաֆիլմ է հիշեցնում՝ բախումներ, հետապնդումներ, ձերբակալություններ, անգամ մարդկային զոհեր։ Հիշեցնենք, որ անտառից փայտանյութով բարձված մեքենան վերջերս չէր ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու պահանջին, մեքենան գլորվել էր ձորը։ Ոչ վաղ անցյալում Իջևանում իսկական ճակատամարտ էր տեղի ունեցել՝ փայտահատների և իրավապահների միջև։

Թերթի տեղեկություններով, անտառահատումների դեմ պայքարը վերջին օրերին առավել սրվել է. շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «դեսանտ» է իջեցրել Հայաստանի անտառներ և հրահանգել է արգելել որևէ ճյուղի ապօրինի հատումը։ 2021 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից կազմվել է ապօրինի ծառահատման 237ակտ: Տեղերում, իհարկե, հսկայական դիմադրություն կա, հատկապես այն անձինք, ովքեր տարիներ շարունակ անտառանյութի բիզնեսով են զբաղվել, փորձում են դիմադրել, սակայն նախարարը, կարծես թե, մարտական է տրամադրված։ Ի դեպ, մի քանի օր առաջ Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան ազգային պարկի պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ»։ Մեր տեղեկություններով, նախարարին զեկուցում են անգամ ամենաչնչին խախտման դեպքում. անտառներում իսկական «տրիվոգ» է։ Վերահսկողության նոր մեթոդներ են ներդրվում, ամենուր տոտալ ստուգումներ են։ Թե ինչ զարգացում կունենա այս յուրօրինակ «մարտաֆիլմը», կանդրադառնանք առաջիկայում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am