«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս հրապարակեց Սյունիքի իրենց թեկնածուների ցանկը։ Որոշ տեղեկություններով՝ թիմում հեշտ չի կայացել թեկնածուների ընտրությունը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ մղել Գորիսում, բայց հաղթել է Սյունիքից ընտրված պատգամավոր, նախկին ՃՈ պետ Արմեն Խաչատրյանի թեկնածուն։
Մեր տեղեկություններով, նա Մեղրիի մաքսայինի նախկին պետ Վլադիմիր Աբունցն է, ում հեղափոխությունից հետո ազատեցին աշխատանքից՝ համակարգը մաքրելու գործողությունների շրջանակում։ Եվ որպեսզի ընտրություններից առաջ թիմակիցների միջեւ հարաբերությունները չլարվեն, մարզպետն ու պատգամավորներն ընտրություններին չաշխատեն իրար դեմ, ինչպես եղավ Աբովյանում՝ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի դեպքում, Նիկոլ Փաշինյանի ցուցումով ՔՊ մարզային կառույցը Տեղ համայնքը հանձնել է մարզպետի վերահսկողությանը, նա էլ այստեղ քրոջ որդուն է առաջադրել՝ Դավիթ Ղուլունցին»:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը