Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը եւ կոչել «Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:

Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին օրակարգ է բերելու այս նախագիծը, որը, ի դեպ, ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կմերժեն՝ փաստարկելով, թե Արցախի հարցով հանձնաժողովի ձեւավորումը կսրի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանա արտերկիր մեկնել եւ տարբեր խորհրդարաններում հյուրընկալվել։

Պաշտոնական Ադրբեջանը տարբեր առիթներով հայտարարել է, որ արգելում է ՀՀ իշխանություններին Արցախ մեկնելը, ընդհանրապես Արցախի հարցը ՀՀ օրակարգ դարձնելը։ Եվ այլ պետություններին էլ այցերի կամ Արցախի ճանաչմանն ուղղված ցանկացած քայլի համար բողոքի նոտաներ է հղում, սեւ ցուցակներ կազմում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 389 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am