Նոր դրամաշնորհների են սպասում. երկու բավական մեծ մասշտաբի կրթական ծրագրեր կբերեն Հայաստան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո ներհայաստանյան քաղաքական գործընթացներում, նույնիսկ հասարակական գործունեության առումով որոշակի պասիվություն էր նկատվում ՀՀ-ում գործող՝ արևմտյան ֆինանսավորումներով սնվող ՀԿ-ների, կամ, ինչպես հանրության շրջանակներում է առավելապես հայտնի, սորոսականների մեծ մասի պահվածքում։ Ավելի ստույգ՝ հանրային դաշտում, քանզի, մեր տեղեկություններով, նրանք իրենց գործը «սուսուփուս» շարունակում են անել:

«Թայմ-աուտը», սակայն, երկար չի տևի, քանի որ նրանց հարաբերական լռության հիմնական պատճառը ներքաղաքական դաշտում մինչև ընտրությունները եղած վիճակից բխող սպասումներն էին։

Մեր տեղեկություններով, այսպես կոչված, «սորոսականներն» առաջիկայում ակնկալում են երկու բավական մեծ մասշտաբի կրթական ծրագրեր բերել Հայաստան, որոնք հիմնականում պատրաստվում են կիրառել նախադպրոցական հաստատություններում և դպրոցական տարրական դասարաններում։ Մեր ունեցած տեղեկություններով, այդ գործընթացը փորձելու են կազմակերպել և իրականացնել «ճանաչողական և ուսուցողական» անվան տակ։ Այս գործընթացում, որպես առանցքային ֆիգուրանտներ, հիմնական դեր են խաղալու «Վորլդ Վիժն» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ընկերությունները։

Թերթի տեղեկություններով, տեսականորեն ծրագրի իրականացման թղթաբանությունն արդեն ամբողջովին պատրաստ է, մնում է կոնկրետ քայլերով դրանք կյանքի կոչել։ Ի դեպ, արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների «հետթայմաուտյան» որոշակի ակտիվացում այս օրերին նկատելի դարձավ նաև ԱԺ-ի գործընթացների առումով: Այնպես որ, հունիսքսանյան ընտրություններից հետո նրանք ավելի անկաշկանդ գործելու «քարտ-բլանշ» են ստացել, այդ թվում՝ հակառուսականության թեման անընդհատ թեժ պահելու առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 195 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am