Պատմական շանս․ այդ շանսը բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում. «Մի կողմից, քաղաքական դաշտը կարծես թե գերհագեցած է՝ հարյուրից ավելի կուսակցություններ, 20-ից ավելի մասնակիցներ՝ խորհրդարանի ընտրություններին, հարյուրավոր քաղաքական գործիչներ և քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն ունեցողներ, մյուս կողմից՝ դատարկություն և այլընտրանքի բացակայություն։ Այնպիսի բացակայություն, որ 30 տարի անց նույն 4-5 անունն է շրջանառվում երկրում․ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների, նախկին վարչապետների մի փակ շրջան, որից մեր հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել։ Եվ անգամ նրանք, ովքեր դժգոհ են գործող իշխանություններից և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հեռացումը, միշտ չէ, որ կարողանում են իշխանության ժառանգորդի անուն տալ։

Իսկ հասարակությունը չի կարող անորոշության մեջ խարխափել, և ՔՊ-ին ձայն տված 53 տոկոսի մի պատկառելի մասն այն մարդիկ են, որոնք հենց իրավահաջորդի բացակայությունն են պատճառ բերում՝ բացատրելով իրենց ընտրությունը՝ ո՞ւմ ընտրենք, ո՞վ կարող է երկիրն այս վիճակից հանել։ Նրանց չի ոգևորում նախկին դեմքերին վերադառնալու գաղափարը, նրանք նոր անուն են պահանջում, նոր դեմք, որը վստահություն կներշնչի, կբավարարի իրենց պահանջները, կտարբերվի բոլոր նախկիններից, մի խոսքով՝ իդեալականին մոտ թեկնածու։

Մինչև այդ թեկնածուն չգտնվի, փողոցից հայտնված մարդուն ընտրած և իր իսկ ընտրությունից այսօր դժգոհ մարդը փակ աչքերով ու նույնքան անորոշ ընտրություն այլևս չի կատարի։ Նման դիպված, երբ ընդդիմության ներկայացուցիչը, որը համարձակ հայտ է ներկայացնում՝ ստանձնելու պետության ղեկավարումը, մեկ անգամ է լինում պատմության մեջ, և այդ շանսը բաժին հասավ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա մեր հասարակությունն ավելի խելացի և ավելի կանխատեսելի ընտրություն է ուզում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 437 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am