Անհետ կորածների հարազատները պատգամավորներին ամոթանք են տվել

Հրապարակը գրում է. Անհետ կորածների հարազատները երեկ փորձել են ԱԺ հանդիպման ժամանակ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ է լուծվելու իրենց երեխաների հարցը։ ԱԺ նախագահը խոստովանել է, որ ոչ մեկն այդ հարցի պատասխանը չունի, ամեն ինչ անում են, որ լուծվի։ Նրանք պատգամավորներին ամոթանք են տվել, որ պատերազմից հետո երկրում հազար խնդիր կա, իսկ իրենք զբաղված են ծեծուջարդով, իշխանականներին են մեղադրել, թե «ո՞նց կարան նորմալ տղամարդիկ 15 հոգով մեկի վրա  հարձակվեն»։ «Կտրիճներից» քչերն են ներկա եղել քննարկմանը, իշխանության դեմքը փրկել է նիստը վարող Ալեն Սիմոնյանը։

Մեկ ուրիշն էլ իշխանություններին մեղադրել է զոհերի եւ անհետ կորածների տվյալները կեղծելու, հարազատների գլխի տակ փափուկ բարձ դնելու մեջ։ Ներկա է եղել նաեւ ՀՀ ԱՆ դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը։ Երբ նրան ասել են, որ անհետ կորածներից մեկի մասով կենտրոնը հեռախոսային խոսակցությամբ հաստատել է, որ աճյունն իրենց մոտ է, սակայն օրեր անց հայտնի է դարձել, որ անհետ կորածը գերության մեջ է, Բիշարյանը բերանը ջուր է առել ու չի կարողացել տակից դուրս գալ՝ առաջացնելով  վերադասի զայրույթը։ Հավաքին մասնակցել են նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԱԾ-ի, սոցապի ներկայացուցիչներ։

 

դիտվել է 402 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am