Իշխանությունն ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին

Հրապարակը գրում է. Խորհրդարանում ավարտվել է մշտական հանձնաժողովների ձեւավորման փուլը, ուշագրավ է, որ իշխանությունն ամենախնդրահարույց՝ պաշտպանության հանձնաժողով է գործուղել իր ջարդարար ջոկատին, որոնք վերջին օրերին ակտիվ մասնակցում էին խորհրդարանական մարտերին եւ ստանձնել էին ընդդիմադիր պատգամավորներին ծեծուջարդի ենթարկելու առաքելությունը։ Ինչպես հայտնի է, հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, որը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին առաջինը ոտքով հարվածողն էր, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։ Ներկայացված կլինեն նաեւ Գագիկ Մելքոնյանը՝ պաշտպանության նախկին փոխնախարարը, Քրիստինե Պողոսյանը։ Իսկ ընդդիմությունից «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը կդառնա հանձնաժողովի փոխնախագահ։

Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել նաեւ Գեղամ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը։ Հանձնաժողովի կազմի նման ընտրությունը թերեւս բնական է, որովհետեւ սա լինելու է ամենաաղմկոտ քննարկումների հարթակը, որը տաք է պահելու իշխանության աքիլեսյան գարշապարը՝ 44-օրյա պատերազմի թեման։

 

դիտվել է 333 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am