Պաշտոններ՝ անձերի համար. Փաշինյանն անում է այն, ինչի դեմ նախկինում պայքարում էր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականի փետրվարին, երբ խորհրդարանում կառուցվածքային փոփոխության նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանուն անձերի որոշվում է նախարարությունները բաժանել, որ արդյունքում իրենց թիմակիցները պաշտոններ ստանան:

Երեկ նույն տրամաբանությամբ Փաշինյանի իշխանությունը բաժանեց ԱԺ երկու հանձնաժողովները` Առողջապահությունն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի՝ հանուն նրա, որ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պաշտոն ունենա: Մինչդեռ, Փաշինյանը 2016-ին իր ելույթում նշել էր, թե ժողովրդի պահանջն ի կատար է ածվում, եւ ՏԿ-ն անջատվում է ԱԻ-ից, ինչի արդյունքում հնարավորություն է տրվում ոչ միայն նախարար նշանակել Դավիթ Լոքյանին, այլեւ պաշտոնից չազատել Արմեն Երիցյանին:

«Կա նախարարությունները միացնելու եւ հետո դրանք հանուն ազգային նպատակների կիսելու գեղեցիկ ավանդույթ: Կարելի է, օրինակ, Կրթության եւ գիտության նախարարությունը առանձնացնել եւ, ինչպես տարիներ առաջ, դարձնել Կրթության նախարարություն, Լուսավորության… Աշոտյանին նշանակել Կրթության նախարար, Մկրտչյանին` Լուսավորության: Կարելի է կիսել Էկոնոմիկայի նախարարությունը, դարձնել` Էկոնոմիկայի եւ Առեւտրի: …Ի դեպ, ասում են` մի քանի մարզ նույնպես տալու են «Դաշնակցությանը», եւ սրա պատճառով երկու գյոզալ մարզպետ զոհաբերվելու են քաղաքական կոնյուկտուրային: Բայց ինչո՞ւ գնալ նման լուծումների: Չէ՞ որ կարելի է մարզերը եւս կիսել. թող լինի առանձին Արագածի մարզ եւ լինի առանձին «ոտն»-ի մարզ, թող լինի առանձին Գեղարի մարզ եւ առանձին «ունիք»-ի մարզ»…

Այսպիսով, փաստորեն, ոչ մի բան չի փոխվել, ընդամենը՝ իշխանության դեմքերը, իսկ բովանդակությունը նույնն է՝ պաշտոններ՝ անձերի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 117 անգամ
Լրահոս
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Трамп о смене режима в Иране Ակնհայտ է՝ այս իշխանության օրոք Վալոդյա Գրիգորյանի սպանությունը չի բացահայտվելու․ Թանդիլյան Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ – 2040» հայեցակարգում Փախուստ է տեղի ունեցել «Նուբարաշեն հոգեկան առողջության կենտրոն»-ից Իրավիճակը` ՀՀ ավտոճանապարհներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am