Ի՞նչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանձնվի Երասխը

Հրապարակը գրում է. Մի քանի օր է՝ Արարատի մարզի Երասխ համայնքում կրակոցներ են հնչում։ Ադրբեջանական զինուժը փորձում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։ Արդեն կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է ադրբեջանական կողմի հետ, որ նրանք սադրանք հրահրեն, հարձակվեն, եւ պատերազմի վտանգի տակ Երասխի մոտակայքից ինչ-որ հատվածներ եւս հանձնեն իրենց։ Որ ժողովուրդը չասի՝ առանց մի կրակոցի հերթական տարածքը հանձնեցին։ Կամ էլ ասի՝ դե հո մի կտոր հողի համար նոր պատերազմի մեջ չէի՞նք ներքաշվելու։  

 

Արարատի մարզպետը Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրն է՝ Ռազմիկ Թեւոնյանը, որ մեր հարցերին՝ Տիգրանաշենը կարո՞ղ է հանձնեն, անհեթեթ պատասխաններ էր տալիս, թե ինքն այնտեղ է ապրում, մեզ էլ է հրավիրում եւ այլն։ Նրա որդին էլ ԱԺ պատգամավոր է՝ իշխանական ցուցակով։

Հայտնի է, որ Թեւոնյանն Արարատի մարզում, այդ թվում՝ Երասխում, հսկայական ունեցվածք ունի։ Մասնավորապես, նրան է պատկանում «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ն։ Բայց նրա ունեցվածքի մասին ավելի ստույգ պատկերացւոմ կազմելու համար այցելեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայք եւ ուսումնասիրեցինք Թեւոնյանի ներկայացրած եկամուտների հայտարարագիրը։ Մեզ հետաքրքիր էր՝ որքան վնաս կկրի, ինչ կկորցնի Արարատի մարզպետը, եթե հանկարծ իշխանությունը որոշի հանձնել նաեւ Երասխը կամ, աստված չանի՝ ամբողջ Արարատի մարզը։

Այսպես, ուրեմն․ Թեւոնյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, բազմամյա տնկիներով, արտադրական նշանակության շինություն՝ դարձյալ նույն Արալեզ համայնքում։ Երկու հողամաս՝ արդեն Վայոց Ձորի մարզի Արփի համայնքում, որոնք եւս կմնան թշնամուն, եթե Փաշինյանը թույլ տա, որ Ադրբեջանը Երասխի հաշվին կտրի Սյունիքն ու Վայոց Ձորը Երեւանից։ Արժեթղթերի, ներդրումների, շարժական գույքի, մասնավորապես՝ տրանսպորտային միջոց տնօրինելու մասին տվյալներ Թեւոնյանը չի ներկայացրել․ կա՛մ չունի, կա՛մ թաքցրել է։ Բայց առնվազն տարօրինակ է, որ նման կարողության տեր մարդն ավտոմեքենա, օրինակ, չունի։

Հայտարարագրում նշված է նաեւ «Երասխ գինու գործարան» ՍՊԸ-ից նրա ստացած 2 մլն 160 հազար դրամ վարձատրության, ինչպես նաեւ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացված 5 մլն դրամ փոխառության՝ վարկի մասին։ Ի դեպ, Թեւոնյանը հայտարարագրում թաքցրել է նաեւ իր հաշվառման եւ փաստացի բնակության հասցեի մասին տվյալները, որ մարդիկ, այդ թվում՝ ընտրողները, չիմանան, թե իրենց սիրելի մարզպետը որտեղ է բնակվում։

 

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video) Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները. նա Ռուսաստանի բացարձակ թշնամին է. Զատուլին Նիկոլը Սյունիք է մտել, գիտե՞ք՝ ինչ վիճակի են հասցրել տեղի բնակիչներին․ Հովհաննիսյանը՝ Սիսիանից (video) Ռուսաստանը դարձել է ԱՄՆ-Իրան պատերազմում գլխավոր հաղթողը. Հարիս Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը քառագլուխ պատերազմի Նիկոլի դեմ մի պայքար ունեն․ Աղաջանյան (video) ՌԴ նախագահը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին Ադրբեջանը կրկին հիստերիայի մեջ է․ ԱԳՆ-ն արձագանքել է ռուսական հեռուստաալիքի եթերում ցուցադրված քարտեզին Եթե աշխարհում չպետք է լինի հայկական Շուշի, ո՞ւմ է պետք այսպիսի աշխարհը. Տիգրան Քոչարյան Իրականում ինչպես է Ռուսաստանը պատասխանել Նիկոլի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը․ Նահապետյան (video) Գոհար Ղումաշյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ Տիգրան Ավինյանի՝ քաղաքացուն նվիրած տեսախցիկի փաստով ՌԴ պետական ​​հեռուստատեսությամբ Ադրբեջանի աղավաղված քարտեզի ցուցադրումը անընդունելի է․Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի Կրիվայա Լուկա բնակավայրը Թող դրա պատասխանը Փաշինյանը Ռուսաստանին տա, թե չէ․․․ Տիգրան Աբրահամյան (video) Մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ժամը 19.00 հանրահավաք կլինի «Մակրոնի ու Փաշինյանի այդ պատկերը տեսնելուց հետո ինչի՞ց են նեղվել Բրիջիթն ու Աննան» (video) ՌԴ-ից Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, 5-ը՝ հետաձգվել #ՈՒՂԻՂ․ Ընտրություններին չմասնակցողները Նիկոլի կողմնակիցներն են․ Խոսրով Հարությունյան (video) Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am