Իշխանությունները պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին. Լարիսա Ալավերդյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Սյունիքի համայնքապետներին ազատությունից զրկելու միջնորդությունները շարունակում են բավարարվել: Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նախ նշում է խախտված մի շարք իրավունքների մասին: «Առհասարակ ոտնահարվում են ազատ արտահայտվելու, ինչպես նաև քաղաքական իրավունքները: Այն, ինչ կատարվում է մասնավորապես Սյունիքի համայնքապետների նկատմամբ, կոպիտ ոտնձգություն է նաև նշված իրավունքների հանդեպ: Մեծ հաշվով, տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ պետական, ավելի կոնկրետ՝ իշխանական մակարդակով:

Այդ հետապնդումներն իրականացվում են այլախոհների, քաղաքական այլ կողմնորոշում ունեցողների նկատմամբ: Մենք գործ ունենք կոպիտ քաղաքական հետապնդումների հետ: Կարևոր է ընդգծել նաև, որ այդ ամենն արվում է ակնհայտորեն: Հանրությանը բացահայտ ուզում են ցույց տալ, որ այս ամենի հիմքում հենց քաղաքական դրդապատճառն է: Իշխանությունը չի քողարկում նպատակը և այն իրականացնում է ակներև, ակնհայտ ու շատ կոպիտ ձևով»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Ալավերդյանը՝ նշելով, որ այս ամենն իրականում մի քանի նպատակով է իրականացվում:

«Այս գործողությունների թիրախում նաև հասարակության այն հատվածն է, որը քաղաքական այլ կողմնորոշում ունի ու չի սատարում գործող իշխանությանը: Մենք գործ ունենք իշխանական մակարդակով իրականացվող հոգեբանական ճնշման, ավելի կոնկրետ՝ հոգեբանական տեռորի հետ: Որևէ բան այդքան ուժեղ չի ազդում հանրության վրա, ինչպես նման «բաց դասերը», որոնք տրվում են իշխանության կողմից: Այսօր խախտվում է հասարակության ազատ արտահայտվելու իրավունքը, մարդիկ հետապնդվում են քաղաքական կողմնորոշման համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ մատնանշելով նաև իշխանության հեռահար նպատակների մասին, որին, ըստ նրա, կարող է հասնել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված բարոյահոգեբանական ճգնաժամը:

«Ինչո՞ւ Սյունիք: Սյունիքն, այո, առանձնահատուկ, ռազմավարական նշանակություն ունի: Բայց հեռահար նպատակների հիմքում միայն այս բաղադրիչը չէ: Խնդիրն այն է, որ հետապնդվող անձինք շատ պարզ արտահայտել են իրենց կարծիքը: Իսկ այս ամենը նպատակ ունի ենթարկեցնել Սյունիքի ամբողջ բնակչությանը: Այս ամենն ավելի քան պղտոր նպատակներին, քայլերին է ուղղված, որոնց մասին պարզորոշ արտահայտվում է Ալիևը՝ խոսելով ՀՀ տարածքների հանդեպ ունեցած նկրտումների մասին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Սյունիքի համայնքապետներից շատերին մեղսագրվող արարքներին, որոնց մեջ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու բաղադրիչն է, Լարիսա Ալավերդյանը նշեց. «Այստեղ մանիպուլ յատիվ տեխնոլոգիայի կորիզ կա: Փորձում են այնպիսի հարցով գործընթացը սկսել, որը լայն խավերի մեջ այդ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք կառաջացնի: Փորձում են ներկայացնել այնպես, թե իբրև այս մարդիկ ինքնիրավչությամբ են զբաղվել այն խոցելի ուղղությամբ, որն այդքան ցավոտ է: Ամենախոցելի խմբերի համար ազդակ են ուզում հղել՝ ցանկանալով ցույց տալ, թե՝ տեսեք, այդ հարցերում ինչքան վատ ու սխալ են գործել ձեր ղեկավարները: Տվյալ դեպքում, իհարկե, արդարության սկզբունքի հարց չկա, այս ամենը մանիպուլ յատիվ տեխնոլոգիաների շարունակության տրամաբանության մեջ է: Ուզում են տպավորություն ստեղծել, թե այս մարդիկ հանցագործներ են, ինչի համար հայտնի մանիպուլ յատիվ տեխնոլոգիաներից մեկն է կիրառվում, որի հիմքում այս դեպքում մարդկանց քաղաքականապես չեզոքացնելն է: Ըստ այդ տեխնոլոգիայի, սկզբից փորձում են ցույց տալ լայն խավերին, որ այդ մարդիկ հարգանքի արժանի չեն, քրեորեն հետապնդելի արարքներ են գործել, հետո փորձում են քաղաքականապես չեզոքացնել»:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, այս ամենի մեջ մեկ այլ՝ աշխարհաքաղաքական «նյուանս» կա: «Նկատելի է, որ իշխանությունները պայքարում են ոչ թե Ադրբեջանի նկրտումների, այլ այն անձանց դեմ, որոնք Սյունիքի՝ Հայաստանին պատկանելու հարցում անզիջում դիրքորոշում ունեն ու ամուր են այդ հարցում: Փոխանակ բոլոր ուղղություններով պայքարեն Ադրբեջանի իշխանությունների նկրտումների դեմ, ուժեղացնեն Հայաստանն ու նաև Սյունիքի համայնքները, այս իշխանությունները հակառակն են անում՝ պայքարում են այն անձանց դեմ, որոնք դեմ են Ադրբեջանի նկրտումներին: Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ կապ կա: Այս ամենը Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև պղտոր կամ ստվերային ինչ-որ համաձայնությունների նշաններ է կրում՝ հաշվի առնելով նաև այն, ինչ արվում ու հայտարարվում է Ալիևի կողմից: Այս ամենն արվում է միջազգային հանրության աչքի առաջ, և հենց այդտեղ է ամենամեծ մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է հայ ժողովուրդն ու Հայաստանը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am