Երկրի ու ժողովրդի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը ժողովրդին մշտապես բարեկեցիկ ապագա է խոստացել։ Ու երբ իշխանության խոստումներն իրականություն չեն դարձել, նա կրկին փորձել է մարդկանց համոզել, որ պետք չէ հուսահատվել, անհրաժեշտ է զինվել համբերությամբ, ամեն ինչ լավ է լինելու։ Դե, նախկիններն են մեղավոր՝ խանգարում են, վատ ժառանգություն են թողել, լրագրողներն են մեղավոր՝ չեն թողնում աշխատել, պետական համակարգն է մեղավոր՝ բոյկոտում է, և այլն, և այլն: Ու պատահական չէր, որ վերջին ընտրություններում ևս իշխանությունները նորից խոսում էին ապագա ունենալու մասին՝ ըստ էության փորձելով տարբեր խոստումների միջոցով կրկին բորբոքել քաղաքացիների հույսի կայծը։ Սակայն մինչ հանրության աչքը ջուր է կտրում Փաշինյանի խոստումների իրականացմանը սպասելով՝ իշխանություններն ամեն անգամ «խաղում են ժամանակի վրա», իսկ երկիրն առաջ շարժվելու փոխարեն հետ է գլորվում։

2018 թվականին Փաշինյանի իշխանությունը որպես ժառանգություն ստացավ մի պետություն, որը, չնայած բազմաթիվ թերություններին, ուներ գործող և կայացած պետական համակարգ, անվտանգության համակարգ, իսկ հիմա դա էլ չունենք։ Այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, որ մեր անվտանգության ողջ մեխանիզմներն ուղղակի փլուզվել են, և դրանք նորովի կառուցելու անհրաժեշտություն կա։ Դրանով է պայմանավորված, որ իշխանություններն այս պահին ստիպված են ռուսներին խնդրել, որ սահմանապահներ տեղակայեն ու պաշտպանեն մեր սահմանները։ Բայց խնդիրը միայն անվտանգության ոլորտով չի սահմանափակվում։

Հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ բարձիթողի իրավիճակում են, իսկ կառավարման համակարգը տոտալ ճգնաժամի մեջ է։ Դրանով պայմանավորված՝ լիովին անկանխատեսելի է դարձել, թե հաջորդ օրն արթնանալով՝ հանրությունն էլ ինչպիսի անակնկալի կարող է բախվել։ Տպավորություն է, թե ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում նույնիսկ ամենաանհնար թվացող երևույթը կամ ամենավատ երազը վաղը կարող է իրականություն դառնալ։ Օրինակ՝ թշնամու համար որևէ կաշկանդող հանգամանք չկա կրկին սադրանքների անցնելու ու նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը պարտադրելու համար, որտեղ կարող են այնպիսի պայմաններ տեղ գտնել, որ այսօր դժվար է նույնիսկ դրա մասին դատողություններ անելը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զիջումների գնալուց բացի, ոչնչի ընդունակ չէ։ Դրա համար էլ Փաշինյանի իշխանության վերարտադրության փաստը ադրբեջանական մամուլում գլխավորապես դրական արձագանքների արժանացավ։ Ստացվում է՝ մի այնպիսի շրջապտույտի մեջ ենք հայտնվել, որ իշխանությունները հանրությանը մի պարտությունից դեպի մյուս պարտությունն են առաջնորդում։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե անգամ որևէ ոլորտում ձախողում է արձանագրվում, ապա այդ ոլորտները համակարգող պաշտոնյաներն, իրենց վրա վերցնելով պատասխանատվությունը, հեռանում են։ Թվում է՝ նույնը պետք է վերաբերի ընդհանրապես իշխանություններին։

Տեսեք՝ իշխանությունների «սրտի մարզպետ» Սանոսյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետներն ինքնակամ պիտի հեռանան։ Սակայն իշխանական այդ տրամաբանության համաձայն (ներողություն այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառն օգտագործելու համար), եթե համայնքներում պարտություն կրած համայնքապետները պետք է հեռանան, ապա կապիտուլ յացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունները պետք է վաղուց հեռացած լինեին։ Բայց չէ, դա բնական կլիներ նորմալ մարդկանց ու նորմալ իշխանությունների դեպքում, միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու «նիկոլփաշինյանների». նրանք սոսնձված են իրենց աթոռներին և բառիս բուն իմաստով ամեն ինչի ունակ են այդ աթոռները պահելու համար։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ականներն իրենց այնպես են պահում, կարծես թե իրենք չեն այսքան աղետը բերել ու բերում ժողովրդի գլխին։ Կարևորը՝ ճոխ պարգևավճար ստանան, պատգամավորական վճարը հինգ անգամ բարձրացնեն և այդպես շարունակ։

Կարևորը, որ իրենց փողը չի բավարարում, սրճարաններում ու ռեստորաններում մեկ-մեկ էլ իրենք պիտի հաշիվ փակեն, վերջապես բենզինը թանկացել է... Իսկ մնացյալը ոնց ուզում են ապրեն: Այս մարդիկ պարզապես թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա, կարևորն իրենց անձնական օգուտներն ու շահերն են։ Գուցե նրանք իրավացի են. չէ՞ որ այսքանից հետո 600 հազարից ավելի մարդ քվեարկեց իրենց օգտին, այսինքն այն ապագայի օգտին, որը միայն իշխող ուժի համար է: Այդ դեպքում ինչո՞ւ նորանոր արտոնություններ չսահմանեն իրենց համար, կյանքը կարճ է, իշխանությունը՝ առավել ևս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

դիտվել է 278 անգամ
Լրահոս
«Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է Փաշինյա՛ն, ինչի՞ ես ինձ խաբել, իմ ձայնը հետ տվեք․ քաղաքացի (video) Բաց նամակ Արփինե Սարգսյանին Մեզ համար Սյունիքը Հորմուզի նեղուցի նման կարևոր է․ Խոսրով Հարությունյան (video) Սամվել Կարապետյանը երեկ չդիմացավ ու պոռթկաց․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Որևէ երկրում երբեք խաղաղություն չի լինի, եթե նրա ղեկավարն ասում է՝ «կա՛մ ինձ կընտրեք, կա՛մ կլինի պատերազմ». Արտակ Զաքարյան Քամի, անձրև ու կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում «Հայը ծնկած տեղից կրկին ոտքի կկանգնի, վստահ եմ, ո՞վ են սրանք, որ հային շարունակեն խաբել։ Վերջացավ, հայն այլեւս չի խաբվի». Մարգարիտ Եսայան Եվրոպացիները հատուկ հայերին ասացին՝ դուք մեզ պետք չեք, ձեր տարածքն է պետք․ Խոսրով Հարությունյան (video) Ուկրաինայի ԶՈւ-ն հատուկ ռшզմական գործողության գոտում 1,365 անգամ խախտել է hրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ Այս երկիրը ամբողջությամբ բարդակ է․ ո՞ւր են հասցրել այս ազգին․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am