«Բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ». ինչ է ասել Խլղաթյանը

Հրապարկը գրում է. Ռեյտինգայինով ընտրություններին մասնակցած ՀՀԿ-ական հայտնի դեմքերը, որոնք 2017-ին մեկ ձայնը 5-10 հազար դրամով առնում էին, այս անգամ խուսափել են անգամ նախընտրական խոստումներ տալուց, որ քրեական գործեր հարուցելու հիմքեր չտան։ Իշխանական պատժիչ մեքենան, որը լծվել էր ընդդիմությանը հետեւելուն, որ մի քանի նման դեպք բացահայտեն եւ վարկաբեկեն ընդդիմադիրներին, ընդամենը մի քանի էպիզոդիկ դեպք «հայտնաբերեց», որոնք բավականին կասկածելի են կամ էլ առավելագույնը՝ ներքեւից բխող նախաձեռնություններ, որոնց թելերը «վերեւ» չեն հասնում։

Մի դեպքն առնչվում է Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, որը միամտություն էր ունեցել ուղիղ հեռախոսակապով խոսել պատասխանատուներից մեկի հետ։ Իբրեւ թե փորձել է ակնարկներով բան հասկացնել, ասել է՝ «բուկլետները բերել են, մենակ թե գույնը կանաչ ա, փոխեմ, բերեմ տամ քեզ»։ Անգամ ամենաբթամիտ օպերատիվ աշխատողն այս արտահայտությունը կվերագրեր ընտրակաշառքին, եւ սրա հիման վրա էլ հետեւել են եւ «դեպքի վայրում» բռնել Խլղաթյանին ու եւս մեկ անձի։ Սակայն, ըստ իրավաբանների, գործի ապացույցները բավարար չեն՝ հնարավոր չէ հայտնաբերված գումարն ընտրակաշառք դիտել, քանի որ այն հանձնելու պահին չեն առգրավել։

 

 

դիտվել է 666 անգամ
Լրահոս
«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am