Վահե Գրիգորյանը գիշերներն այցելում է Փաշինյանին. որն է պատճառը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջերս սկսել է հաճախ այցելել Սահմանադրական դատարանի անդամ Վահե Գրիգորյանը:

Ըստ ականատեսների՝ Գրիգորյանը գիշերային այցեր է իրականացնում, Փաշինյանին խորհուրդներ տալիս տարբեր իրավական հարցերի մասով: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ Վահե Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի փոխհարաբերությունները մի քանի ամիս է, ինչ կարգավորվել են:


Նշենք, որ հուլիսի 2-ին չորս քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ արտահերթ ընտրությունները չեղարկելու պահանջով, ու այդ հարցում եւս Փաշինյանը խորհրդակցում է Վահե Գրիգորյանի հետ, ներսից նրան ինֆորմացիաներ է հասցնում: Դա է բացահայտել է «Հայաստան» դաշինքը, ինչի համար պահանջ են դրել, որ իրենց բողոք-դիմումի քննությանը Վահե Գրիգորյանը չմասնակցի:

Սակայն ՍԴ-ն մերժեց այս միջնորդությունը, եւ հարցն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ է, ու հիմնավոր փաստեր չկան նրան արգելելու նիստին մասնակցել: Մենք արդեն մի քանի օր է՝ փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Վահե Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 562 անգամ
Լրահոս
«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան. «Փաստ» ՔՊ-ն բոյկոտում է Արարատ Միրզոյանին. ի՞նչ են ուզում ցույց տալ. «Հրապարակ» Իրավապահները խուզարկել են ԱԱԾ շենքի ուղղությամբ հրավառ շշեր նետած երիտասարդի տունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի վոյաժները նյարդայնացնում են նաև «ուրախ ավտոբուսի» ուղևորներին. «Հրապարակ» Հաշվեհարդարը՝ ընտրություններից հետո. «Հրապարակ» Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները. «Ժողովուրդ» «Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ. Անուշ Պողոսյան 25-ամյա օտարերկրացին կալանավորվել է Արցախի ԱԺ-ն դատապարտում է Փաշինյանի՝ Արցախից բռնահանվածների մասին պառակտիչ արտահայտությունները Անդրեն ցավալի լուր է հայտնել «Արմենիա» ԲԿ–ում 40–ամյա ծննդկան է մահացել․ փոքրիկի վիճակը կայուն ծանր է Ավտովթար՝ Տավուշի մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Մետրոյի միջադեպից հետո Փաշինյանի ներողությունը դարձնում են նախընտրական քարոզարշավի գլուխգործոցներից Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը․ հայտարարություն Ռուբեն Վարդազարյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել Էդուարդ Սպերցյանի աներևակայելի ցուցանիշը Ռուսաստանում ՔԿՀ ծառայողները բացատրական աշխատանքներ են տանում հացադուլավորների հետ Ահաբեկության կեղծ հաղորդում` Իլիա II-ի հուղարկավորությունից առաջ Իվանովոյի և Յարոսլավլի օդանավակայաններում հանվել են թռիչքների սահմանափակումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am