Սանձազերծված պատերազմը նոր դրսեւորումներ է ունենալու. Նաիրա Զոհրաբյանի դեմ ցուցմո՞ւնք են տվել

hraparak.am-ը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո իշխանությունը չի պատրաստվում զենքերը վար դնել։ Առաջիկա օրերին ԲՀԿ-ի դեմ սանձազերծված պատերազմը նոր դրսեւորումներ է ունենալու, հնարավոր եւ անհնարին բոլոր ճանապարհներով փորձելու են զսպել երբեմնի այլընտրանք, իսկ այսօր ռադիկալ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած ԲՀԿ-ականներին։ Իրավապահներին արդեն իսկ հրահանգ է իջեցվել՝ քրքրել գզրոցները եւ ամեն գնով քրեական գործեր հարուցել։

Ծառուկյանից բացի, արդեն իսկ գործ է հարուցվել ԲՀԿ վարչության նախագահ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ՝ կրկին ընտրակաշառքի թեմայով։ Թե ինչպես ստացվեց, որ երկու եւ նույնիսկ երեք տարվա ընտրազեղծարարությունների հարցով սկսեցին զբաղվել հենց հիմա, կամ ինչու անցյալի ընտրակեղծիքների բացահայտումը սկսեցին ԲՀԿ-ից եւ ոչ, ասենք, Արտակ Սարգսյանից՝ ՀՀԿ նախկին պատգամավոր ՍԱՍ-ի Արտակից, ով, հայտնի ձայնագրության համաձայն, ՀՀԿ-ի համար ամենաշատ ձայն բերողներին խոստանում էր Իտալիայում հանգստի ուղեգիր տալ, կամ անգամ 1996 թվականի նախագահական ընտրություններից, կարծում ենք՝ հարցի պատասխանը շատերին է հայտնի․ ՍԱՍ-ի Արտակը Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս չի եկել, իսկ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության պահանջ է ներկայացրել։ Այնուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի մասին ԱԱԾ հաղորդագրությունը մի շարք հարցադրումներ է առաջացնում։ Դրանից պարզվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկություններ է ստացել, որ ԲՀԿ-ն խախտումներ է կատարել ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում, այլեւ Երեւանի անվագանու։ Մասնավորապես պարզել է, որ մոտ 100-120 հազար մարդու գրանցումը փոխելու միջոցով դարձրել են Երեւանի ընտրող եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել։ Մինչդեռ ողջ զավեշտն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի օգտին ընդամենը 25 հազար ձայն է ստացվել։ Բայց սա էլ դեռ ոչինչ․ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով, ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որեւէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ»։


Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, ապա ԱԱԾ-ն «օպերատիվ-հետախուզական միջոցառումների» արդյունքում պարզել է, որ նա համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում «բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետեւյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի… պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՞ չէ, էտա…, իրականությունն էտա…»»։ Դատելով Նաիրա Զոհրաբյանի անունից մեջբերվող ուղիղ խոսքից, ԱԱԾ-ն «գաղտալսել» է պատգամավորին, կամ էլ գտել են մարդկանց, որոնք ցուցմունք են տվել նրա դեմ կամ ինչ-որ ձայնագրություն փոխանցել իրավապահներին։ Փաստն այն է, որ երկու օր առաջ՝ հունիսի 15-ին, հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ընտրական իրավունքի իրացումը խոչընդոտելու, ինչպես նաեւ բաց քվեարկություն պարտադրելու հոդվածներով։

«Խոսակցություններից պարզ է դառնում նաեւ, որ Զոհրաբյանն ու իր համախոհներն ընդունում են, որ հեղափոխությունից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինելու հետեւանքով իրենց կուսակցությունն այլեւս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության վերջում։ Թե ինչ խոսակցությունների մասին է խոսքը, Զոհրաբյանի պաշտպանական խումբը տեղյակ է․ պաշտպան Դավիթ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործի մանրամասներին ծանոթ չեն․ «Տիկին Զոհրաբյանին դեռեւս չեն կանչել հարցաքննության։ Ինչ վերաբերում է խոսակցություններին, կարող եմ պարզապես ենթադրություններ անել, որ կա՛մ կա նման ցուցմունք, կա՛մ որոշ բամբասանքներ են լսել»։ Փաստաբանը նկատեց՝ եթե հետին թվով «գաղտնալսել» են եւ քրեական գործ հարուցել միայն 2020-ի հունիսի 15-ին, ապա դա խնդրահարույց է նախեւառաջ իրավապահների համար։

Նշենք, որ երեկ առավոտյան Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Մղդեսյանը խուզարկություն է իրականացրել կուսակցության գրասենյակի Զոհրաբյանի աշխատասենյակում, թեպետ մեզ ասացին, որ այդ աշխատասենյակ Զոհրաբյանը վերջին անգամ ոտք է դրել 3-4 տարի առաջ․ այժմ կուսակցության երիտթեւի ներկայացուցիչներին է այն ծառայում։ Պատգամավորի փաստաբանը փոխանցեց, որ, ըստ ամենայնի, քննիչներին հետաքրքրել են նշված գործի որոշ «ապացույցներ», օրինակ՝ ընտրացուցակներ, ընտրակաշառքի մասին փաստաթղթեր, սակայն խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, եւ քննիչը հեռացել է ձեռնունայն։ Պաշտպանական խումբն արձանագրել է, սակայն, որ խուզարկությունն իրականացվել է խախտումներով․ «Խուզարկությունն ու քննչական գործողություններն արդեն իսկ ենթադրում են քրեական հետապնդում, մինչդեռ տիկին Զոհրաբյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, այսինքն՝ մինչ այդ գործողություններն իրականացնելը պետք է նախապես հաղթահարված լիներ տիկին Զոհրաբյանի անձեռնմխելիությունը»։

Մենք կապ հաստատեցինք նաեւ խուզարկությունն իրականացրած քննիչ Մղդեսյանի հետ, ով նախ ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում է ինքը խուզարկություն իրականացրել։ Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էր ման գալիս Զոհրաբյանի աշխատասենյակում, քննիչը փոքրիկ ուղղում կատարեց՝ ասելով, թե ամբողջական գործին տեղյակ չէ, իսկ խուզարկության մասով գիտի միայն, թե ինքն ինչ պետք է փնտրի, եւ հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։

Ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը, կարծում է, որ իրեն երկու տարի շարունակ գաղտնալսել են, եւ ԱԱԾ-ի հրապարակած հաղորդագրությունն այդ մասին է վկայում։ «Դուք առնվազն երկու տարի լսել եք իմ հեռախոսը»,- երեկ ԱԺ ամբիոնից իր դեմ հարուցված քրեական գործին անդրադարձավ Զոհրաբյանը, ապա գրեթե երդվեց, որ որեւէ մեկի ընտրակաշառք չի տվել։ Եթե ապացուցեն, ինքն այդ ամբիոնից կկտրի ձեռքը։ Ասաց նաեւ, որ չի ստացվի իր դեմ գործ «կարել», ինքն այս բոլոր տեղեկություններն ուղարկելու է եվրոպական կառույցներ։

դիտվել է 1009 անգամ
Լրահոս
Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան (video) ՀԴԿ-ն պահանջում է քրեական վարույթ նախաձեռնել Արման Եղոյանի «առերեւույթ ֆաշիստական գնահատականների» կապակցությամբ Արա Զոհրաբյանը նշանակվել է Ու՞մ երեխանրի հաշվին եք ասում՝ գազը թող թանկանա․ Հայկ Ֆարմանյանը՝ ՔՊ-ին (video) Մայր բուհի դեմ գրոհ է․ նախկինում դատված Սուրեն Պապիկյանին էլ կարգեցիք․․․ Էդգար Ղազարյան (video) Լա՛վ լսեք՝ վախենում եք․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՔՊ-ին (video) #ՈՒՂԻՂ․ Հաջիևի «կրակոցն» ու Նիկոլի «խալաթը»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ էր խոսում Նարեկ Կարապետյանը Սասուն Միքայելյանի հետ․ Նարեկ Կարապետյանի մեկնաբանությունը (video) Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին Իրանը հայտնել է վերջին օրերի ընթացքում ամերիկյան չորրորդ ԱԹՍ-ն խոցելու մասին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ Трамп. Россия и Украина договорились не бить по энергетике друг друга Польша и Россия обменялись заявлениями о том, кто победил бы в случае их войны. Պարոն Եղոյան, եթե օգնության կարիք ունեք,«Մագնի B6-ը» օգնում. տիկին Գալյան, մուննաթ գալով չի (video) Էս հարթակից «տափակ» արտահայտությունն եք ձեզ թույլ տալիս․ Տիգրան Աբրահամյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Տիկին Բաղդասարյան, միշտ չէ, բայց էս մասը ճիշտ եք ասում․ Արթուր Խաչատրյան (video) Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ Աբրահամյանը ասել է՝ «շաքարավազի գործը Ալեքսանյանի բիզնեսն է» «Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am