Կատարի ԱԳՆ-ն զգուշացրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակվելու դեպքում աղետալի հետևանքների մասին

Կատարի արտաքին գործերի նախարարության Լրատվության և հաղորդակցության վարչության տնօրեն Իբրահիմ ալ-Հաշմին նախազգուշացրել է ծանր հետևանքների մասին, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի կենսական նշանակություն ունեցող ջրուղին՝ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի՝ ամիսներ շարունակվող շրջափակումը և Կարմիր ծովի ափին հութիների վերջին հաջողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

«Աշխարհն արդեն իսկ բավականաչափ տուժում է Հորմուզի նեղուցի փակման պատճառով, ուստի մենք չենք կարող թույլ տալ, որ այդ իրավիճակին գումարվի նաև Բաբ էլ-Մանդեբի փակումը», – լրագրողների հետ զրույցում ասել է ալ-Հաշմին։Նա նաև նշել է, որ Կարմիր ծովի հարավային մուտքի փակումն «աղետալի կլինի ամբողջ աշխարհի համար։

«Մենք արդեն տեսնում ենք հետևանքները…. Ուստի Կատարը հանդես է գալիս հօգուտ դիվանագիտության և երկխոսության», – շեշտել է նա։Տեղեկություններ են հաղորդվում, որ Եմենի կառավարական ուժերի օդային գործողությունները հութիների դեմ շարունակվում են Թաիզի շրջակայքում։ Կառավարական ուժերը հայտնել են, որ ռազմական ինքնաթիռները թիրախավորել են հութիների բալիստիկ հրթիռների արձակման կայանքը Թաիզի օդանավակայանում։

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում F-15 և Typhoon ինքնաթիռներով 54 ավիահարված են հասցրել՝ թիրախավորելով Թաիզի, Լահջի, ալ-Ջաուֆի, Մարիբի և Հաջջայի նահանգները։Շարժումը շեշտել է, որ «Բաբ էլ-Մանդեբում որևէ խնդիր չկա, և այնտեղով նավարկությունն անվտանգ է, և որ Սաուդյան ռեժիմի՝ միջազգային հանրությանն այս հարցում մոլորեցնելու փորձերն անհիմն են»։

«Եթե աշխարհը ցանկանում է կայունություն և խաղաղություն տարածաշրջանում, ապա պետք է հորդորի Սաուդյան Արաբիային՝ դադարեցնել իր միջամտությունը Եմենի գործերին», – նշված է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:

Զուգահեռաբար հութիները շարունակում են փոխադարձ հարվածները Սաուդյան Արաբիայի հետ, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Ճաղարյանի հաղթանակը Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում» Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Փաշինյանն ասում է՝ վաաա՜՜՜՜յ, տեսե՛ք՝ ներդրում ենք արել, բայց․․․ Գեղամ Մանուկյանը՝ Հրազդանում (video) Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ․ «Հրապարակ» Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր». Սամվել Կարապետյանի ուղերձը Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը․ «Հրապարակ» Hayasa Metals–ի նախագահը՝ Հայաստանում ներդրումների մասին (video) Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը Պլանավորված պարտություն․ օր 20 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Պատասխանատու հանքարդյունաբերողը չպետք է սահմանափակվի իրենից ակնկալիքներով․ ԶՊՄԿ փոխտնօրեն (video) Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը 1 տրլն-ի շրջանառությամբ՝ «Ամերիաբանկը» խոշորագույն ֆինանսական վարկատու կառույց է (video) Խաբելու նոր սցենարներ են մտածում․ «Հրապարակ» Ինչն է երկրաբանական ներուժը վերածում ֆինանսավորման ենթակա հանքարդյունաբերական նախագծի․ղազախական փորձ (video) Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի կարևոր իրադարձությանը»․ Սուրենյանց Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ» AI-ով ստեղծված «Մինասը» պատմում է, թե ինչպես անցավ «Mining Armenia forum»-ի առաջին օրը (video) Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները. Վերջին օրերին շատ ուշագրավ երեք բանի մասին (video) Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ուղիղ մեկ տարի է՝ Մկրտիչ Սրբազանը զրկված է իր հոգևոր զավակների կողքին լինելու հնարավորությունից «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության վերլուծությունն ու հնարավոր նպատակները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am