ԵՄ-ն կճանաչի Սիրիայի ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում
РИА Новости-ն փոխանցում է,որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է այն մասին,որ Եվրամիությունը կընդունի Սիրիայի քաղաքական ապագայի վերաբերյալ ցանկացած որոշում, որին հավանություն կտան բոլոր սիրիացիները ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: «Վեցուկես տարվա պատերազմից հետո անիրական Է համարել, որ Սիրիայի ապագան կարող Է լինել այնպիսին, ինչպիսին առաջ Էր: Բայց որոշողը սիրիացիներն են լինելու, և դա պարզ Է: Կառավարման, իշխանության բաժանման և իշխանափոխության մասին համաձայնությունը պետք Է ձեռք բերվի սիրիացիների կողմից:Ցանկացած որոշում, որն ընդունելի կլինի բոլոր սիրիացիների համար, որոնք գտնվում են երկրում ու նրա սահմաններից դուրս, ներառյալ Ժնևում բանակցություններ վարող ընդդիմությունը, ինչ համաձայնություն Էլ որ ձեռք բերվի, կստանա մեր աջակցությունը»: «Որոշողը լինելու են սիրիացիները, բայց բոլոր սիրիացիները», - հայտարարել Է ԵՄ-ի դիանագիտության ղեկավարը:
