Վարուժան Բաբաջանյանը համոզիչ հաղթանակ է տարել, բայց դեռ պարզ չէ` խորհրդարան անցնում է, թե` ոչ
Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վարուժան Բաբաջանյանը բարձր արդյունք է ապահովել: «Քաղաքական բոլոր ուժերի կողմից քվեարկվող թեկնածուների շարքում զբաղեցնում է 3–4–րդ տեղերը: Իսկ «Ծառուկյան» դաշինքով քվեարկվողների մեջ բացարձակ առաջատարն է, կարելի է ասել` ապահովել է համոզիչ հաղթանակ: Սակայն դեռևս պարզ չէ` անցնո՞ւմ է արդյոք խորհրդարան, թե` ոչ», - գրել է թերթը: Անդրադառնալով իր գրանցած ցուցանիշին՝ Վ. Բաբաջանյանն ասել է. «Որոշ տեղերում, գոնե ինձ համար անսպասելի, շատ ձայներ ստացա: Որոշ տեղերում, կրկին ինձ համար անսպասելի, դրանք քիչ էին: Այնպես որ, պատկերը մի փոքր հակասական էր: Իսկ այն քաղաքում, որտեղ ես ապրում եմ` Նոյեմբերյանում, բացարձակ առաջատարն եմ. ընտրողների մեկ երրորդն իր քվեն ինձ է տվել: Իմ և ինձ հաջորդող թեկնածուի քվեների տարբերությունը մոտ 600 է: Այլ տեղամասերում ևս բարձր ցուցանիշներ գրանցել եմ», - ասել է Բաբաջանյանը հավելել է, որ հաշվարկներից հետո կուսակցությունը տեղյակ կպահի՝ ինքը պատգամավոր դառնալու է, թե՝ ոչ:
