Գողացել են նախկին փոխնախարարի մեքենայի 4 անիվները
Խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման օրը՝ ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, Երևանի կենտրոնում գողություն է կատարվել: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Տերյան փողոցից գողացել են արդարադատության նախկին փոխնախարար, այժմ IDEA հիմնադրամի իրավաբանական բաժնի պետ Եղիշե Կիրակոսյանի «Տոյոտա» մակնիշի մեքենայի 4 անիվները՝ անվահեծերով: Նա դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ:
