Սեյրան Օհանյանը, հնարավոր է, հրավիրվի ԱԱԾ
Ակնհայտ է, որ հետընտրական զարգացումների համար հանրային դժգոհությունը բավարար չէ։ Սամվել Բաբայանի «Իգլայի» գործողության մասին իմանալ-չհայտնելու, ինչպես նաև պաշտպանության նախարարությունում նախարարի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում աղմկահարույց չարաշահումների առնչությամբ Սեյրան Օհանյանը, հնարավոր է, առաջիկայում հրավիրվի ԱԱԾ հարցաքննության։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը: «Ըստ տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանին ցանկացել են մինչև ընտրությունները կանչել հարցաքննության, բայց նրան զոհ չդարձնելու և ավելորդ հասարակական ուշադրություն և համակրանք չավելացնելու համար որոշել են հետաձգել գործընթացը։ Քանի որ հանրային անընդհատ գործողությունները բացառվում են այլևս, որոշում է կայացվել չափել Սեյրան Օհանյանի վախը», - գրել է թերթը:
