Տեղամասային լեգիտիմության խորհրդարան
«168 ժամ»-ը «գրում է. Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։ Սակայն այդ և բազմաթիվ այլ ընտրակեղծիքները մեծ մասամբ կատարվեցին ընտրատեղամասերից դուրս, բուն ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքների վրա ազդող կեղծիքներ տեղի չունեցան։ Այս իմաստով ընտրությունները և նոր ձևավորված խորհրդարանն ըստ էության դարձան «տեխնիկապես լեգիտիմ»։
