Պետերբուրգի մետրոյի կայարանում վնասազերծված պայթուցիկ սարքի լուսանկարը
Lenta.ru-ն հայտնում է,որ համացանցում հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի «Площадь Восстания» կայարանում հայտնաբերված և վնասազերծված ինքնաշեն պայթուցիկ սարքի լուսանկարը: Սարքը պայուսակի մեջ թողել կայարանում: Interfax-ի աղբյուրի հաղորդմամբ` վնասազերծված պայթուցիկ սարքի ուժգնությունը գնահատվում է մեկ կիլոգրամ տրոտիլային համարժեքությամբ: Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի կապակցությամբ: Համապատասխան հանձնարարություն է տվել նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Այս մասին Twitter-ում հայտնել է նահանգապետարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Կիբիտովը։
