Մետրոյի պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը մահացել են
«Росбалт»-ին Մարիինյան հիվանդանոցումի մամուլի ծառայությունը հայտնել է,որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժածներից 2-ը մահացել են բժշկական կենտրոնում:
«Մարինյան հիվանդանոց է տեղափոխվել 9 տուժած: Նրանցից երկուսն այդ պահին արդեն գտնվել են կլինիկական մահվան վիճակում և մահացել են: Տվյալ պահին երկու մարդ վիրահատվում է: Մյուսները գտնվում են բաժանմունքներում»,-հայտնել է բժշկական հաստատության մամուլի ծառայությունը:
