Հետևել ենք խախտումների վերաբերյալ տեղեկություններին.ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց,որ տեղամասային կենտրոններում օգտագործվող 4000 սարքավորումներից միայն մեկ տոկոսն է ինչ-ինչ խնդիրներ առաջացրել, և ԿԸՀ նախագահը վստահ է, որ սարքերը լիարժեք ծառայել են իրենց նպատակին:«Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կիրառված հատուկ սարքավորումները լիարժեք ծառայել են իրենց նպատակին:Ընտրական օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ահազանգեր է ստացել: Հետևում էինք տարբեր լրատվական կայքերում խախտումների վերաբերյալ տեղադրված տեղեկություններին և փորձում արագ միջոցներ ձեռնարկել հանգամանքները պարզելու, խախտումները կանխելու և դրանք բացառելու համար»: Խոսելով ընտրությունների տվյալների մասին` ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ ներկայացված տվյալները նախնական են: «Դրանք ստացվել են էլեկտրոնային եղանակով. տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային հանձնաժողովներ, մուտք են արվում համակարգիչներ և ստանում պատկերը: Հետո կստանանք թղթային արձանագրությունները»,- նշել է նա:
