Ուկրաինայի խնդրանքը ԱՄՆ-ին.ածուխ մատակարարել
Ինչպես տեղեկացնում է «Ուկրինֆորմը» Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխի արդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ՝ ածխի մատակարարումների խնդրանքով: «Արտադրությունների մեծ մասն սկսել է ածուխ պայմանագրել, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայից, այլ երկրներից : Մենք իմացանք, որ կարող ենք Ամերիկայից ստանալ 2,5 միլիոն տոննա»,- ասել է Նասալիկը: Մարտի 23-ին Ուկրաինայի Էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ռուսաստանից անթրացիտային ածխի ներմուծման՝ պատրաստվող արգելքի մասին: Մարտի 6-ին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) իշխանությունները հայտարարել էին Ուկրաինային ածխի մատակարարումների դադարեցման մասին: Նշվել էր, որ Դոնբասից ածուխն այժմ բեռնառաքվում է Ռուսաստան:
Ուկրաինան երկրորդ ամիսն է, ինչ ապրում է արտակարգ դրության ռեժիմում, որի պատճառն անթրացիտային խմբի ածխի պակասությունն է:
