Թիվ 7 ընտրատարածքի ՀՀԿ-ի ռեյտինգայինով առաջատարները
Թիվ 7 ընտրատարածքը, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը, 117455 ընտրող ունի:Այստեղ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է ՀՀԿ-ն: Ռեյտինգայինով թեկնածուներ են Նաիրի Սահակյանը 14166 ձայնով, Մնացական Մնացականյանը՝ 5218, Ռոլանդ Հայրապետյանը՝ 7349, Բազմասեր Առաքելյանը՝ 4495: Նշենք, որ այս մարզում ձայներով երկրորդ տեղում է Ծառուկյան դաշինքը, երրորդը՝ ՀՅԴ-ն:
