Գագիկ Ծառուկյանի փեսաներն առաջատար
Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում, նախնական արդյունքներով «Ծառուկյան»դաշինքից ռեյտինգային կարգով ձայների մեծամասնությունը ստացել է թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանը: Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանն այստեղ հավաքել է 34 415 քվե: Ըստ նախնական հաշվարկի ռեյտինգային կարգով խորհրդարան կանցնեն «Ծառուկյան» դաշինքից թիվ 10 ընտրատեղամասում առաջադարված թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 20 761 քվեով և թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արգամ Աբրահամյանը՝ 34 415 քվեով: Նրանց երկուսիք վեները միասին կազմում է՝ 55 176 ձայն:
