Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր կա՞ն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգը: «Ճշտում ենք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի գնացքի վագոնում: Նախնական տվյալներով զոհվել Է 10 մարդ, տուժել՝ մոտ 50-ը:
