«Ելք» դաշինքի պատգամավորները
«Ելք» դաշինքը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կունենա 9 պատգամավոր: «Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 49 ձայն, որը ընտրությանը մասնակցած ընտրողների 7.78 տոկոսն է կազմել: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան ՝ 11 հազար 513 ձայն, Մանե Թանդիլյան՝ 5 հազար 110 ձայն, Գեւորգ Գորգիսյան՝ 3 հազար 168 եւ Միրզոյան Արարատ՝ 3 հազար 999: Այսպիսով՝ նախապես հաստատված հաջորդականությամբ կազմվել են նաև մյուս պատգամավորները՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան, Սասուն Միքայելյան, Արտակ Զեյնալյան եւ Լենա Նազարյան:
