ՀՅԴ-ից Գեղարքունիքում ամենաշատ ձայներն է հավաքել Իշխան Սաղաթելյանը
Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ից ամենաշատ ձայն է ստացել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը` 14932 ձայն: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ստացել է 14430 ձայն, իսկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` 13248 ձայն: ՀՅԴ-ից այս ընտրատարածքում ամենաշատ ձայներն է հավաքել Իշխան Սաղաթելյանը` 3458 ձայն, և Արտաշես Նիկոյանը` 2177 ձայն:
