ՀՅԴ-ական բժիշկը 3000-ից ավելի ձայն է հավաքել
իվ 7 ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առավել շատ ձայներ ստացած թեկնածուների նախնական տվյալները` «Ելք» դաշինքից այս ընտրատեղամասում առավել շատ ձայն է ստացել Կարապետյան Գագիկը` 430 ձայն: «Ծառուկյան» դաշինքից Լյովա Խաչատրյանը ստացել է 5325 ձայն, իսկ Խաչիկ Մանուկյանը` 5686 ձայն: ՀՀԿ-ից` Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրի Սահակյանը ստացել է 14 166 ձայն, ձայների առավել քանակով երկրորդ տեղում է Հայրապետյան Ռոլանդը` 7349 ձայն: ՀՅԴ թեկնածուներից` բժիշկ Տարոն Տոնոյանը ստացել է 3158 ձայն, Թովմասյան Սամվելը` 1406 ձայն, իսկ Սիրամարգ Ղուկասյանը` 1126 ձայն:
