«Ծառուկյան» դաշինքը Սյունիքում 2-րդն է
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում «Ծառուկյան» դաշինքը ստացած ձայների թվով 2-րդն է։ Ամենից շատ ձայնը թեկնածուներից ստացել է ԲՀԿ-ական պատգամավոր Մերուժան Սիմոնյանը՝ 8168 ձայն, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը՝ 4033 ձայն, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ 4373․ Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը՝ 4696։
