Թուրքիայի ժողովրդին թույլ չտալ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը.Գարո Փայլան
« Կոչ եմ անում ժողովրդին դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնումը: Դրանով կբացվի խաղաղության, նոր բանակցությունների, նոր ժողովրդավարության ուղին: Մեր իրական նպատակն այս հողերին խաղաղություն վերադարձնելն է», - Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ նախընտրական քարոզչության շրջանակում ելույթ ունենալով Անթալիայում: Նշենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին:
