«Նախատեսված էր հենց այդ նպատակով». Մուկուչյան. տեսանյութ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում այսօր լրագրողի հարցին, թե արդյոք ընտրողների թիվն ուռճացված է՞, ասել է, թե իրենք ընտրողների ցուցակներում ընդգրկելմ են բոլոր այն քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի, լրացել է նրանց 18 տարին և ունեն հաշվառում ՀՀ-ում: Ինչպես ասել է՝ արվել է ամեն ինչ, որ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների կամ քվեարկության օրը տեղամասային կենտրոն չայցելած քաղաքացիների փոխարեն որևէ մեկը քվեարկությունը բացառելու համար: «Օրինակ` տեխնիկական սարքավորումների կիրառումը, տեղամասային ընտրական հանձնաժողովներում ուղիղ հեռարձակում իրականացնելը, ցուցակների հրապարակումը` այս ամբողջը նախատեսված է հենց այդ նպատակով»,-նշել է Մուկուչյանը:
