«ՀՀԿ-ն ջանք չխնայեց». Անահիտ Բախշյան
Վերջին տվյալներով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չհաղթահարեց խորհրդարան մտնելու շեմը: «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ռեյտինգային թեկնածու Անահիտ Բախշյանի կարծիքով քիչ տոկոս ձայներ հավաքելը կապված է նրա հետ, որ կուսակցության անունը այդքան էլ հայտնի չի եղել հասարակությանը: «Հիմա ժողովուրդը ընտրեց ՀՀԿ-ին, որը ջանք, միջոց չխնայեց՝ վարչական, նյութական դիրքերը, ամեն ինչ օգտագործեցին, ներդրեցին այս անհավասար ընտրական պայքարում»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ եղել է անհավասար պայքար: Նրա կարծիքով՝ ժողովրդն ընտրել է ձայնհարստահարողին և շահագործողին:
