Դե հիմա լսեք իրար, անմեղսունակ մեծամիտներ կամ ծախուներ
Արդար ընտրութիւններ, իսկապէս ընտրութիւններ, կարճ ասած՝ ժողովրդավարութիւն խօսքով (օրէնքներով) եւ գործով (առարկայօրէն)։ Սրա բացակայութեան մասին են խօսում բոլորը։ Այսինքն արձագանքում են՝ չկա ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ երազի ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ։ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ինչ-որ չափով կայ։ Եւ՞... Այսօրուայ պէս բոլո՞րն էին խօսում կամ շատե՞րը ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին։ ՈՉ, ոչ ոչ ոչ... ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին խօսում եւ պայքարում էին մի քանիսը։ Միայն մի քանիսը՝ հարիւրից պակաս։ ԵՒ նրանց ի վերջոյ լսեցին միլիոնները բայց միայն ամենադժուարի՝ ԱՆԿԱԽԻ մասով․․․Դէ հիմա լսեք իրար, անմեղսունակ մեծամիտներ կամ ծախուներ, աւելին «քեաքէ-բէ»-ի լաքեյներ․․․Լսեք ու արհամարհեք ձեր Ջեֆերսոնին, Հաւելին, Մանդելային․․․ Պարույր Հայրիկյանի գրառումը
