Պատկերը Լոռու մարզում
Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում ամենաշատ թվով ձայներ է հավաքել «Տաշիր» գրուպի սեփականատերերից ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը 44255, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին կողմ է քվեարկել 17637 մարդ, Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի օգտին՝16 402։ Նշենք, որ այստեղ իր թեկնածությունն էր առաջադևել նաև Ելք դաշինքի ցուցակը գլխավորող, թիվ 9-ի թեկնածու Էդմոն Մարուքյանը, ում օգտին քվեարկել է 6123 մարդ: Նշենք, որ ձայները դեռ հաշվարկվում են, և սա նախնական պատկերն է:
