Միհրան Պողոսյանը զիջեց. նոր տվյալներ
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքները Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուներից առաջատարը քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է՝ Ռոբերտ Սարգսյանը, որմ օգտին գրանցվել է 27 107 ձայն:ՀՀԿ-ից 2-րդ տեղում է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ 19 874 ձայնով: Երրորդ տեղում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ, ՀՀԿ-ական Ղուկաս Ուլիխանյանը:
