ՀՀԿ-ից առաջատար է Ռոբերտ Սարգսյանը
Ավան համայնքում տեղակայված թիվ 1/17 ընտրատեղամասում մասնակցել է 923 ընտրող։ Այս ընտրատեղամասում առաջատար են ՀՀԿ, ԲՀԿ, Ելք ուժերը։ Քվեաթերթիկների համամասնական հաշվարկն ավարտվեց` 1անվավեր քվեաթերթիկ, ՀՀԿ 497, Ելք 124, ՀՅԴ 45, ՕՐՕ 10, Ազատ դեմոկրատներ 14, Ծառուկյան դաշինք 149, ՀՎԿ 52, ՀԿԿ 13, Կոնգրես-ՀԺԿ 17։ Տարածքային ցուցակներով` Ծառուկյան դաշինքից առաջատար է Գեւորգ Պետրոսյանը, ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանը` 405 ձայն, Ելք-ից` Կարեն Չիլինգարյանը` 33։
